Ռուսական կործանիչի անկումից անմիջապես հետո ռուսական ուղղաթիռները թռան դեպի կործանման վայր՝ ողջ մնացած ռուսական երկրորդ օդաչույին տարհանելու համար, սակայն տեղում հանդիպելով Սիրիայի Ազատ Բանակի զինյալների և թուրքմենական զինված կազմավորումների, որոնք կռվում էին ելնելով Թուրքիայի շահերից, հուժկու դիմադրությանը, հետ վերադարձան՝ կորցնելով ՌԴ ԶՈւ ծովային հետեւակի զինծառայողի։
Անհաջող փորձից հետո ռուսական հրամանատարությունը պայմանավորվում է Իրանի բանակի Գեներալ Սուլեյմանիի հետ՝ կործանված Սու-24-ի երկրորդ՝ ողջ մնացած օդաչու Կոնստանտին Մուրախտինին փրկելու հարցում։
Սուլեյմանիի նախաձեռնությամբ սկսվում է ռուս օդաչուի որոնողափրկարարական աշխատանքները, որը ղեկավարում էր անձամբ գեներալը։
Գեներալ Սոլեյմանին «Հեզբոլլահի» մարտիկների և Իրանում վերապատրաստված սիրիական հատուկ ջոկատների հետ համատեղ ակնթարթային հատուկ գործողություն է նախապատրաստում։ Ռուսաստանն էլ իր հերթին ապահովում է օդային անվտանգ ծածկույթ և արբանյակային կապ։
Սու-24-ի երկրորդ ողջ մնացած օդաչու Կոնստանտին Մուրախտինը փրկվում է շնորհիվ Իրանի բանակի Գեներալ Սուլեյմանիի։
0Comments