Հին հայկական ժողովրդական մտքերը, որոնք մինչ օրս կարող են կյանքի դասեր տալ յուրաքանչյուրին ու ստիպել ժպտալ.
- Ագռավի ճուտն իր մոր համար ազիզ է:
- Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա աղքատը
- Ամառվա անձրևին մի հավատա, ձմեռվա՝ արևին:
- Արինը ջուր չի դառնա:
- Բաղնիք մտնողը պիտի քրտնի:
- Գեղ կանգնի՝ գերան կկոտրի:
- Գետը չտեսած՝ մի բոբիկանա:
- Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանեն:
- Գլուխդ միշտ պաղ պահե, ոտներդ՝ միշտ տաք:
- Գողի ու բոզի վատեն (ժամկետը) քառասուն օր է:
- Դարտակ կարասը մեծ ձեն կտա:
- Դեռ էշը չառած՝ փալանն է կարում:
- Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա:
- Ինադ արեց էլլերին, ետևն արեց գելերին:
- Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրեն կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա:
- Կնգա բերած փողը դռան զանգակ ա, անց ու դարձ անելիս ճկատիդ կդիպչի:
- Հոր ու մոր պատիվ չիմացողը Աստծու պատիվ չի իմանա:
- Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:
- Մերը տես` աղջիկն առ, եզրը տես` կտավն առ:
- Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:
- Շատ մի սիրիլ, ատել կա:
- Ոտին տեղ արեց, ոռին է տեղ անում:
- Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց մենակ գեշ կնգա ձեռի հացը կեր:
- Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:
- Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում:
0Comments