Ձմերուկ. ուտե՞լ, թե՞ ոչ. խորհուրդներ մասնագետից

Մանրամասներ

ա

Ո՞ր հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում ձմերուկ ուտել եւ ինչ կանոնների պետք է հետեւել այն օգտագործելիս: Այս մասին իր կարծիքն է հայտնել բժիշկ-սննդաբան, բ.գ.թ. Քսենիա Սելեզնյովան (Ռուսաստան):

Russia Today-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ ձմերուկը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարախտով պացիենտներին՝ շաքարի բարձր պարունակության պատճառով:

«Մենք խորհուրդ ենք տալիս կիլոգրամներով չուտել, հատկապես նրանց, ովքեր քաշի ավելացման հակում, շաքարային դիաբետ ունեն, քանի որ, ի վերջո, հատապտուղները պարունակում են շաքար` թեկուզ բնական, այլ ոչ թե սպիտակ, ավելացված, բայց այնուամենայնիվ»,- ասել է Սելեզնյովան։

Մասնագետը խորհուրդ է տվել ձմերուկն օրվա առաջին կեսին ուտել, որպեսզի քնելուց առաջ միզաարտադրողական համակարգի վրա լուրջ ծանրաբեռնվածություն չլինի, քանի որ քնի ընդհատումը հղի է հաջորդ օրվա ընթացքում սննդային վարքագծի բացասական փոփոխություններով: