Աշխարհը կարող է այդպես էլ չիմանալ՝ որտեղից հայտնվեց կորոնավիրուսը. ԿՀՎ տնօրեն

Մանրամասներ

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսն ասել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծագումը կարող է այդպես էլ անհայտ մնալ աշխարհին, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Այդպիսի բան հնարավոր է, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, որոնց մասին հստակ դատել չենք կարող», - ԱՄՆ-ի հանրային ռադիոյին տված հարցազրույցի ընթացքում ասել է ԿՀՎ տնօրենը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցրել է, որ նախկինում Չինաստանը հրաժարվել է մասնակցել ԱՀԿ շրջանակում կորոնավիրուսի ծագման հետաքննության 2-րդ փուլին, ինչը Սպիտակ տունը որակել էր «վտանգավոր»։

2019 թվականի դեկտեմբերին Ուհանում կորոնավիրուսային վարակի բռնկումից հետո մամուլում բազմիցս շրջանառվել է վարակն առ այն, որ այն արտահոսել է Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայից։ Այս տարվա մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն այցելել էին Ուհան և տեղի խիստ մեկուսացված BSL-4 լաբորատորիան, որի անունը կապված է կորոնավիրուսային վարակի արտահոսքի մասին լուրերի հետ։ ԱՀԿ առաքելությունը նշել էր, որ կորոնավիրուսի նոր տեսակը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկներից՝ մեկ այլ կենդանու միջոցով: Այլ հավանական տարբերակների թվում է սառեցված սննդի միջոցով վարակված լինելու տարբերակը։

Միացյալ Նահանգներն ու 13 այլ պետություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ այցի արդյունքների վերաբերյալ մտահոգություն հայտնելով և շեշտելով, որ վարակի ծագումը պարզելու «թափանցիկ և անկախ» հետաքննության անհրաժեշտություն կա։