Եգիպտոսում շարունակում են մեղմել հակաքովիդային սահմանափակումները՝ նորից գործի դնելով հանգստի ոլորտը, տեղեկացնում է АТОР-ը։
16 ամիս անց զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը թույլ է տվել վերսկսել թատրոնների, համերգասրահների, զվարճանքի վայրերի, խաղատների, գիշերային ակումբների եւ դիսկոտեկների, այդ թվում եւ նրանց աշխատանքը, որոնք գտնվում են հյուրանոցային համալիրներում։
Դրանք կարող են լցվել առավելագույն տարողության 70 տոկոսի չափով՝ բոլոր սանիտարական միջոցների պահպանման եւ տուրիզմի նախարարության համապատասխան արտոնագրի առկայության պայմանով։
Դիսկոտեկները եւ գիշերային ակումբները բաց կլինեն մինչեւ գշերվա ժամը 2-ը։ Ընդ որում՝ պահպանվում է նարգիլեի արգելքը ռեստորաններում, սրճարաններում եւ այլ հանրային վայրերում։
Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է, հավաստիացնում են իշխանությունները։ Այսպես, Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հուլիսի 16-ին տեղեկացրել է կորոնավիրուսով վարակման 77 նոր դեպքի մասին, ինչի հետեւանքով դրանց ընդհանուր թիվը հասել է 283 567 մարդու։
0Comments