Եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի. իմքայլական պատգամավոր

Մանրամասներ

ա

Որոշ եկեղեցականների խոսույթը, Հայաստանի ժողովրդի մեծամասնությանը վիրավորելը, պիտակավորելը ոչ մի լավ տեղ չեն տանելու։

Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչն է այդ եկեղեցականներին ստիպել այս ընտրություններում սատարել կոնկրետ թեկնածուի, չգիտեմ նաև, թե կոնկրետ ի՞նչն է ստիպում այսպես ատել քրիստոնյա հայ ժողովրդին, բայց կարծում եմ, որ այդ եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի ու եթե այդ բացատրական զրույցը իր նպատակին չծառայի, ապա այդ եկեղեցականները չպիտի հնարավորություն ունենան այսպես նսեմացնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու անունը, ինչը անում են՝ նրա սպասավորի դիրքերից ժողովրդին անպատվելով ու անիծելով։

Աստված պահապան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան