Իրանի հյուսիսում հեռարձակվող Günaz TV հեռուստաընկերության պանթյուրքական կայքը գրում է, որ իրանական բանակի հետախուզական ինքնաթիռները թռչել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Բացի դրանից, ըստ կայքի, Իրանը ծանր ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստանի ու Նախիջևանի հետ սահման:
Թեհրանից օդ բարձրացած ինքնաթիռը հատել է Կասպից ծովն ու մտել Արդաբիլ նահանգի հյուսիս, այնուհետև Ադրբեջանի սահմանից Հայաստանի ու Նախիջևանի սահմանային գոտիով թռչելով, վերադառնում Թեհրան:
Կայքը պնդում է, որ «միաժամանակ Հյուսիսային Ադրբեջանի (Ադրբեջանի Հանրապետություն, Իրանի պատմական Ատրպատական–Ադրբեջան շրջան, որի նկատմամբ Ադրբեջան պետությունը հավակնություններ ունի) և Հայաստանի սահմանների սահմանազատմանը, ինչպես նաև Զանգեզուրում (Սյունիք) Սև լճի տարածքում ադրբեջանական զորամասերի տեղակայմանը ի պատասխան Երևանն ու Թեհրանը փորձում են սադրանքի ենթարկել Ադրբեջանի ազգային անվտանգությունը»:
Աղբյուրը՝ yerkir.am
0Comments