Իսրայելը հայտարարել է Գազայում ցամաքային գործողության երրորդ փուլի մեկնարկի մասին

Մանրամասներ
նեթանյահու

Իսրայելը սկսել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ուժերի դեմ ցամաքային գործողության երրորդ փուլը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հա-Լևին։

Նրա խոսքերը մեջբերում է բանակի մամուլի ծառայությունը Telegram-ում։

«Մենք անցել ենք ցամաքային գործողությունների երրորդ փուլին։ Գրավել ենք ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ հենակետեր Գազայի հատվածի հյուսիսում, իսկ այժմ գործում ենք անկլավի հարավում գտնվող զինյալների հենակետերի դեմ»,- հայտարարել է Գլխավոր շտաբի պետը։

Զինվորականն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր մեկշաբաթյա հրադադարից հետո կասկածում էին Իսրայելի պաշտպանության բանակի գործողության հաջողությանը, «սխալվել են, և ՀԱՄԱՍ-ն արդեն զգում է դա»։