Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետի ավարտի կապակցությամբ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի էջում գրել է, որ այսօր միջազգային հանրության համար նշանակալի օր է, որը, հակառակ ԱՄՆ-ի կործանարար ջանքերին, պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և ԳՀՀԾ-ն:
«Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումը հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակող հարաբերությունների, խաղաղության և անվտանգության համար»,- գրել է Զարիֆը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել։
0Comments