Ինձ համար կատարվող յուրաքանչյուր կարևոր գործ նախ կատարվում է գործողի անհատական հոգու մեջ. Օրվա խորհուրդը

Մանրամասներ
հավատ

Հիսուս


Մայիսի 10

Հանդարտության և վստահության մեջ պետք է լինի ձեր զորությունը

Ամեն մի դյուրագրգիռ վիճակ ավերում է գեղեցիկն ու բարին: Ամեն մի հանգիստ վիճակ կառուցողն է բարի բաների, միաժամանակ՝ քանդողը չարիքի:

Երբ մարդիկ կամենում են չարիքը հեռացնել ճանապարհից, շատ հաճախ նետվում են հախուռն գործունեության: Այս սխալ է: Նախ հանգիստ եղեք և հիշեք, որ Ես Աստված Եմ: Առհասարակ, գործեք միայն այն ժամանակ, երբ Ես կթելադրեմ: Աստծո առջև միշտ հանգիստ եղեք: Հանդարտությունը գործնական վստահություն է: Վստահեք. միայն կատարյալ վստահությունն է, որ կարող է իրապես հանգիստ պահել մարդուն:

Դժվարին իրադրություններից բնավ մի վախեցեք, դրանք վարժում են ձեզ և օգնում հանգիստ վիճակի հասնել: Ինչպես որ աշխարհն է իր նպատակների համար արագություն ստեղծել, այնպես էլ դուք՝ ձեր կամեցածը ձեռք բերելու համար հանդարտությունը ընտրեք: Ինձ համար կատարվող յուրաքանչյուր կարևոր գործ նախ կատարվում է գործողի անհատական հոգու մեջ: