Դդումով աղանդեր՝ ընդամենը 6 րոպեում. աշնանը կոնֆետներ այլևս չեք գնի

Ծածկել ափսեով և ևս երկու րոպե դնել միկրոալիքային վառարանում

Բաղադրիչներ

1. Դդում – 300 գ
2. Շաքարավազ – 1 ճ/գ
3. Կիտրոն – 0.5 հատ
4. Դարչին

Պատրաստման եղանակը

1. Դդումը փոքր խորանարդների կտրատել:

2. Ավելացնել մի փոքր շաքարավազ և խառնել:

3. Այնուհետև տարան ծածկել ափսեով և երեք րոպե դնել միկրոալիքային վառարանում (հզորությունը՝ 800 Վտ):

4. Երեք րոպե անց հանել ափսեն, ավելացնել կիտրոնի կեղև, կիտրոնի հյութ և դարչին:

5. Ծածկել ափսեով և ևս երկու րոպե դնել միկրոալիքային վառարանում:

6. Մատուցել մեղրի հետ: