Event Horizon Telescope (EHT) նախագծի գիտնականները, որոնք աշխարհին են ներկայացրել սեւ անցքի ստվերի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը, շահել են հեղինակավոր եւ գիտական աշխարհում, հիմնարար ֆիզիկայի ոլորտում ամենաթանկ մրցանակը՝ Breakthrough Prize-ը, տեղեկացվում է մրցանակի կազմակերպիչների կայքում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Event Horizon Telescope նախագիծը ապրիլին հրապարակել է սեւ անցքի ստվերի առաջին լուսանկարը, որն ստացվել է ռադիոհեռադիտակների ցանցի օգնությամբ։ Դրանք օբյեկտի դիտարկումներն սկսել էին М87 գալակտիկայի կենտրոնում 2017-ի ապրիլին։
Մրցանակը դրամական արտահայտությամբ կազմում է 3 մլն դոլար, այն հավասար կկիսվի նախագծի 347 մասնակիցների միջեւ։
0Comments