Եթե կոտլետներ, ապա այսպիսին

Պատրաստման եղանակը

Բաղադրիչներ

1. Կաղամբ – 800 գ
2. Ձու – 2 հատ
3. Սոխ – 2 գլուխ
4. Սպիտակաձավար – 80 գ
5. Աղ – 1 թ/գ
6. Չոր սամիթ (կամ թարմ) – 1 թ/գ
7. Աղացած սև պղպեղ – 1/2 թ/գ
8. Կարագ – 30 գ
9. Արևածաղկի ձեթ – 80 մլ

Պատրաստման եղանակը

1. Սոխը մանր կտրատել և ձիթայուղով տապակել:

2. Կաղամբը մանր կտրատել, խաշել մոտ 10 րոպե, այնուհետև թափել ջուրը և սառեցնել:

3. Սառը կաղամբին ավելացնել սոխը, ձվերը, աղը, սպիտակաձավարը, պղպեղը, սամիթը և խառնել:

4. Զանգվածը 10-15 րոպե թողնել, որպեսզի սպիտակաձավարն ուռչի:

5. Այնուհետև կոտլետներ ձևավորել և երկու կողմից տապակել քիչ ձիթայուղով: