Դիետիկ ուտեստներ Ամանորին

Կարելի է ավելի թեթեւ բաներ պատրաստել, որոնք շատ կալորիաներ չեն պարունակի

Տոնական սեղանի անբաժան մասն են կազմում աղցանները՝ համեմված բարձր կալորիականությամբ հարուստ մայոնեզով եւ թթվասերով: Բայց աղցանները չեն սահմանափակվում միայն «մայրաքաղաքայինով»: Կարելի է ավելի թեթեւ բաներ պատրաստել, որոնք շատ կալորիաներ չեն պարունակի: Օրինակ՝ կաղամբով եւ պանրով աղցան, լոլիկով: Մի խոսքով՝ որքան հնարավոր է շատ բանջարեղեններ եւ մրգեր օգտագործեք աղցանների մեջ: Խուսափեք մայոնեզից, յուղոտ երշիկեղենից:

վցեդքսա

Ինչ վերաբերում է տաք ուտեստներին, ապա այստեղ նախապատվությունը տվեք ձկանը եւ հավի մսին: Եվ անպայման եփեք դրանք, այլ ոչ թե տապակեք: Քիչ հաց օգտագործեք կամ օգտագործելուց առաջ չորացրեք այն, կամ էլ ընտրեք սեւ հաց:

վֆոդ

Քաղցրակերների համար այլընտրանք չկա: Խմորից պատրաստված ամեն բան գիրացնում է: Բայց եթե քաղցրի խիստ պահանջ եք զգում, ապա խնձորով մի բան պատրաստեք, օրինակ՝ լցոնեք այն մեղրով, պոպոքով, եւ եփեք ջեռոցում:

վֆեքդո