Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, այդ անգամ եւս դերասանուհին հիացրել է երկրպագուներին։
Դերասանուհին Instagram-յան էջում հոլովակ է հրապարակել, որում շքեղ կերպարում է։ Նա ոսկեգույն զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում եւ ընդգծում է դերասանուհու հիասքանչ կազմվածքը։ Լուիզա Ներսիսյանը շքեղ սանրվածք է ընտրել եւ խոշոր ականջօղեր։ «Կյանքը գեղեցիկ է»,- մեկնաբանություններում գրել է Լուիզա Ներսիսյանը։ Երկրպագոները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել հմայիչ դերասանուհուն, նրանցից մեկը նշել է. «Մոնիկա Բելուչին հանգստանում է»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Լուիզա Ներսիսյանը նախապատվություն էր տվել շքեղ սանրվածքին եւ խորը դեկոլտեով հագուստ էր կրում։ Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ էին շռայլել դերասանուհուն, նրանցից մեկը գրել է, որ ինչպես միշտ, չի կարողանում բառեր գտնել՝ նրա գեղեցկությունը նկարագրելու համար։ «Հավերժ գեղեցկուհի»,- գրել էր նրանցից մեկը։
0Comments