33-ամյա հայտնի մոդել Իրինա Շեյքը ներկայացել է հանդուգն կերպարում։
Օրերս մոդելն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում կրում է սեւ ներքնազգեստ, զուգագուլպաներ եւ բարձրակրունկներ։ Հատկանշական է, որ Շեյքը կիսաշրջազգեստ չի կրել, սահմանափակվել է միայն կաշվե պիջակով։ Հանդուգն կերպարը համալրել է վառ կարմիր շրթներկը։ Գեղեցկուհին ասել է, որ դա հանգստյան օրերի իր ոճն է։ Հետաքրքիր է, թե աղջիկներից ով կհամարձակվի այդ տեսքով տանից դուրս գալ։
Բրեդլի Քուփերի նախկին սիրելին օրեր առաջ երկրպագուներին ուրախացրել է հանգստի ընթացքում արված գեղեցիկ լուսանկարներով: Թոփ մոդելը լուսանկար էր հրապարակել մայրիկի` Օլգա Շայխլիսլամովայի հետ: Նրանք լուսանկարվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին:
Ափին շքեղ ընթրիքի ժամանակ Իրինան տոպ էր կրել եւ գեղեցիկ երանգի շրջազգեստ։ Նա հավաքել էր մազերը, իսկ որպես աքսեսուարներ՝ ոսկեգույն ականջօղեր եւ վզնոց ընտրել։ Շեյքի մայրը վառ ծաղկային պրինտով վերնաշապիկ էր կրում։ Երկրպագուներին ուրախացրել էր հազվադեպն համատեղ լուսանկարը։ «Երկու գեղեցիկ թագուհիներ», «Մայրդ հիասքանչ է, իսկ դու շատ էլեգանտ ես», «Մայրդ երիտասարդանում է», «Նկատելի է՝ ում ես նման գեղեցկությամբ»,- մեկնաբանել էին հետեւորդները։
0Comments