Բրիտանացի զույգը 5 մլն ֆունտ արժողությամբ գանձ է գտել դաշտում

Այդ երջանիկներն են՝ Ադամ Սթեյփլսը եւ Լիզա Գրեյսը, որոնք խոստովանել են, որ նման գտածոներ սոսկ մեկ անգամ են լինում կյանքում

Մետաղի որոնման սուր զգացողությունների սիրահար զույգը՝ Մեծ Բրիտանիայի Սոմերսեթի կոմսությունից, հայտնաբերել է, հավանաբար, ամենամեծ գանձերից մեկը երկրի պատմության մեջ, որն ավելի քան հազար տարի դաշտի մեջ Է մնացել տեղական ֆերմաներից մեկում: Այս մասին հայտնել է DailуMail-ը:

Այդ երջանիկներն են՝ Ադամ Սթեյփլսը եւ Լիզա Գրեյսը, որոնք խոստովանել են, որ նման գտածոներ սոսկ մեկ անգամ են լինում կյանքում: Հաղորդվում է, որ գանձը հայտնաբերվել է տակավին յոթ ամիս առաջ եւ այդ ամբողջ ժամանակ փորձաքննության Է ենթարկվել Լոնդոնի թանգարաններից մեկում:

Մասնագետների զննումից հետո պարզվել է, որ 2571 արծաթե մետաղադրամները պատկանում են Հարոլդ Բ Գոդվինոս թագավորի կառավարման շրջանին, որը գահն զբաղեցրել է 1066 թվականին ընդամենն ինն ամիս, ինչը դրանց առանձնահատուկ պատմական արժեք է տալիս:

Փորձագետների գնահատումներով՝ գտնված մետաղադրամներից յուրաքանչյուրի արժեքը կարող է կազմել հազարից մինչեւ հինգ հազար ֆունտ ստեռլինգ: Եթե գտնված գանձը կարեւոր ճանաչվի թանգարանի համար, ապա հենց թանգարանը կվճարի սահմանված գումարը զույգին, ինչպես նաեւ հողամասի սեփանատրիոջը: Եթե ոչ՝ նրանք իրեք կարող են այն վաճառել աճուրդում: