Հոլիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնն ամուսնացել է իր հայուհի ընկերուհու՝ Լորեն Հաշիանի հետ:
Դուեյնն ու Լորենն իրար հետ են 2007 թվականից: Սիրված դերասանի կինը հայազգի թմբկահար Ջոն Թոմաս Հաշիանի դուստրն է: Զույգը երկու աղջիկ ունի՝ Ժասմինն ու Թիանան:
Instagram-յան էջում Դուեյնը հրապարակել է ամուսնական լուսանկարը Լորենի հետ եւ հայտնել, որ արարողությունը տեղի է ունեցել Հավայան կղզիներում օգոստոսի 18-ին։ Մեկնաբանություններում դերասանին շտապել են շնորհավորել նրա կոլեգաներն ու ընկերները, այդ թվում կատակերգու Քեւին Հարթը, մարզիկ Թոմ Բրեյդին, դերասանուհիներ Քարեն Գիլանը եւ այլք։
Լորեն Հաշիանը ծնվել է իտալացի եւ հայ գաղթականների ընտանիքում, այս համադրության շնորհիվ ժառանգել է երաժշտական տղաղանդը, իսկ մայրիկից, որի նախնիներն անգլիացիներ էին, ճենապակյա գունատություն եւ ֆոտոմոդելի արտաքին։
Սիրավեպը բռնկվել է դեռ 2007թ.-ին, իսկ 2013թ.-ին զույգն առաջին անգամ միասին հայտնվեց «Бросок кобры-2: Возмездие» ֆիլմի սահմանափակ ցուցադրությանը, որում Ջոնսոնի հետ խաղացել են Բրյուս Ուիլիսը եւ Չենինգ Տատումը։ Երկու տարի անց ծնվեց Լորենի եւ Դուեյնի առաջին դուստրը՝ Ժասմինը, իսկ 2018թ.-ի գարնանը՝ Թիանան։
0Comments