ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Վրեժխնդրությո՞ւն, թե՞ պատահականություն. նախկին պատգամավորը՝ իր մեքենան վնասելու մասին

Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ կոնկրետ անձիք փորձել են իրենից հաշվեհարդար տեսնել

Ինչպես հայտնի է՝ երեկ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։

Armlur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց նախկին պատգամավորի հետ, որը հաստատեց տեղեկությունը: Մեր այն հարցին՝ ըստ իրեն կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ կոնկրետ անձիք փորձել են իրենից հաշվեհարդար տեսնել, պատգամավորը նշեց , որ դեռեւս չի հասկանում, թե ինչ կարող է տեղի ունեցածի պատճառը լինել. «Հլը որ չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում