Իշխանությունը նպատակ ունի բռնագրավել «Սանիտեք»-ի սեփականությունը. տնօրեն

Նիկոլաս Թավիլը նշեց,որ այն քրեական գործը, որ հարուցվել էր անհիմն էր ու անօրինականան, քաղաքական դրդապատճառներից ելնելով քաղաքապետարանի կողմից կազմակերպված փորձերից մեկն էր՝ սպառել ընկերության ֆինանսական ռեսուրսները

«Սանիտեք» ընկերությունն արդեն տևական ժամանակ է ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների: Այս մասին հայտնեց «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն, ում ասուլիսը հեռարձակվում է սկայպով:

Ընկերության ղեկավարն այս կերպ մեկնաբանեց, թե ինչու է խոսում տեսակապով և ինչու էր ուզում ասուլիսն անցկացնել Թբիլիսիում, ոչ թե Երևանում:

Նիկոլաս Թավիլը նշեց, որ դրա վառ օրինակը քրեական գործն է, որ հարուցվել է 2019 թվականի փետրվարին, այն անօրինականան է ու անհիմն:

«Այն քաղաքական դրդապատճառներից ելնելով քաղաքապետարանի կողմից կազմակերպված փորձերից մեկն էր՝ սպառել ընկերության ֆինանսական ռեսուրսները, որն ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողից սեփականության բռնագրավում իշխանության կողմից ելնելով հասարակության շահերից: Եկեք չմոռանանք անցյալի մանրուքները, թե ինչպես է տարբեր առիթներով հայտարարվել, թե «Սանիտեք»-ի հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է»,-ասաց Թավիլը:

Թավիլը հերքեց խոսակցությունը, թե կապ ունեն Երևանի նախկին իշխանությունների հետ և հիմա սաբոտաժի է գնում՝ նշելով, որ ընկերության միակ մտահոգությունը պատշաճ կերպով ծառայություն մատուցելն է.

Ընկերության տնօրենի խոսքով իրենք քննարկումներ են ունեցել նոր քաղաքական իշխանությունների հետ և իրենց համաձայնել են առաջարկին, որ քաղաքապետարանը մեքենաներ գնի և վարձակալության տա Սանիտեքին, սակայն հետագայում քաղաքապետը հեռախոսով ընկերության տնօրենին տեղեկացրել է, որ տենդերը ձախողվել է իրավական պատճառներից ելնելով ու «Սանիտեք»-ը պետք է գնի աղբատար մեքենաները: Դրանից հետո իրենք առաջարկել են քաղաքապետին նոր ներդրումներ անել և գնել նոր աղբատար մեքենաներ՝ երեք պայմանով՝ քաղաքապետարանը վստահեցնում է բանկին, որ ոչ մի դեպքում չի չեղարկելու պայմանագիրը, քաղաքապետարանն ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընկերությանը, քաղաքապետարանը պարտավորվում է հիմնովին վերանորոգել Նուբարաշենի աղբավայրը: Սակայն քաղաքապետարանից իրենց առաջարկին չեն պատասխանել, և դիել են կառավարությանը, որպեսզի թույլ տան իրականացնել մեկ անձից գնում և հիմնել ընկերություն:

Ընկերության տնօրենի խոսքով իրեն հետագայում ևս քայլեր են ձեռնարկել բանակցությունները վերսկսելու համար, սակայն ապարդյուն, իրենց նամակները մնացել են անպատասխան: