Բաթումի Հայ Կաթողիկե Սբ․ Փրկիչ եկեղեցին հանձնել են վրաց Ուղղափառ եկեղեցուն

Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվելու է 700.000 լարի

Բաթումի իշխանություննները քաղաքում գտնվող Հայ Կաթողիկե Սուրբ Փրկիչ եկեղեցին հանձնել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն։ Այս մասին տեղեկությունը փոխանցում է Ախալցխա.net  կայքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսաքանդ  վիճակում գտնվող եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել՝ Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվելու է 700.000 լարի։ Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության  պահպանման գործակալությունը ձեռք է բերել 2017 թվականին։ Տաճարը կառուցվել է XIX դարում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սովետական շրջանում եկեղեցին գործում էր որպես մարզասրահ։

Մի քանի օր առաջ Աջարիայի կրթության, մշակույթի և ապորտի նախարար Մաիա Խաջիշվիլին և գործակալության ղեկավար Զաուր Ախվլեդիանին ուսումնասիրել են ընթացող շինարարական աշխատանքները։