Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում.
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր «Ashot Gevorgyan»-ը առաջարկել է ինձ «այրել», «մորթել» եւ «վտարել երկրից»։
Բայց, թե ինչո՞ւ՝ ինձ այրելու իր անսահման մղումը վերջինս չի բացատրել։
Ասեմ, որ այրելու եւ մորթելու կոչ անող սույն պերսոնաժը առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու եւ կախելու կոչեր տարբեր ժամանակներում, տարբեր պերսոնաժների կողմից շատ են հնչել։
Ընդամենն ասեմ, որ իզուր ավելորդ էներգիա եւ էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։
Եւ, որպես հետգրություն. կարծում եմ, որ նման հայտարարություններով պիտի զբաղվի մեր ոստիկանությունը, որն այլեւս ժողովրդինն է։
Ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ Հայաստանում բոլորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, սակայն չի կարող լինել եւ չպետք է լինի սոցիալական որեւէ խավ, ով իր իրավունքները գերադասի այլոց իրավունքներից։
Որովհետեւ՝ «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»:
Ի դեպ, սույն օգտատիրոջը, ինձ այրելու եւ մորթելու կոչեր անելուց զատ, չէր խանգարի բարելավել հայերենի իր իմացությունը եւ տեղյակ լինել, որ «մորթել» բառը չի գրվում «ռ»-ով, «ներեղություն» բառ էլ հայերենում չկա, կա «ներողություն»։
Սա՝ մի թեթեւ լիկբեզ սույն ազատատենչին։
ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
0Comments