Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբեք չէի մտածում որ կգրեմ սա:
Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվատ» կուսակցության նկատմամբ պահվածքը, որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով:
Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա, չեմ կարողանում հասկանամ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահված դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջև դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով»:
0Comments