ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «ֆանտաստիկ մարդ» է, եւ նա «ուրախ է, որ Մերկելն իր ընկերն է», տեղեկացնում է AP-ը։
Թրամփը եւ Մերկելը հանդիպել են Ճապոնիայում, G20-ի գագաթաժողովի կուլուարներում, նա եւ Մերկելը «խոսելու բան ունեն», բայց Թրամփը չի նշել, թե կբարձրացնի արդյոք ՆԱՏՕ հարցը, գրում է news.am:
Մերկելն ասել է, որ ցանկանում է քննարկել Իրանի հարցը, ահաբեկչության դեմ պայքարն ու Արեւմտյան Աֆրիկան։
Անցած տարի Մերկելն ասել էր, որ կանցլերի հինգերորդ ժամկետին չի հավակնում, իսկ Թրամփը դժգոհել էր, որ Գերմանիան օգտվում է ԱՄՆ արտոնություններից ՆԱՏՕ-ին աջակցելու համար։
0Comments