Բաղադրիչներ
- Խաշած հավի կրծքամիս – 400 գ
- Լոլիկ – 400 գ
- Եփած կարտոֆիլ – 400 գ
- Բուլղարական պղպեղ – 300 գ
- Պինդ պանիր – 250 գ
- Ձիթայուղ
- Կիտրոնի հյութ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը թել-թել անել:
- Կտրատել կարտոֆիլը:
- Միջին քերիչով անցկացնել պանիրը:
- Պղպեղը բարակ շերտատել:
- Կտրատել լոլիկը:
- Խառնել, ավելացնել ձիթայուղ, կիտրոնի հյութ, աղ և սև պղպեղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը, գրում է blog.168.am:
0Comments