Հայաստանում իշխանական որոշ շրջանակներ հիմա փորձում են թիրախավորել Ռուսաստանը, ամեն ինչ գցել Ռուսաստանի վրա

Այդ քաղաքականության շարունակությունը կարող է լուրջ պրոբլեմներ առաջացնել

1

Առանձին ուշադրության է արժանի Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ԳՇ պետի հետ։

Կարծում եմ՝ այստեղ երևի երկու խնդիր է․ մեկը՝ ընթացիկ վիճակը, Արցախի հարցի, այն, ինչ տեղի է ունենում եռակողմից հետո, շոշափում է տրամադրություններ և գուցե որոշակի ինչ-որ պարզաբանումներ են տրվում ՌԴ դիրքորոշման շուրջ, քանի որ, կարծում եմ, որ ՌԴ-ն շատ հստակ հասկանում է, որ Հայաստանում իշխանական որոշ շրջանակներ հիմա փորձում են թիրախավորել Ռուսաստանը։ Անհաջողությունների համար նրան մեղադրել, թեկուզ ակնարկների, քան պաշտոնական մակարդակով, ամեն ինչ գցել Ռուսաստանի վրա։ Եվ Նիկոլ Փաշինյանի վրա ազդեցություն ունեցող քաղաքական դեմքերին ու ռազմական գործիչներին, այնուամենայնիվ, բացատրվում է, որ էդ քաղաքականության շարունակությունը կարող է լուրջ պրոբլեմներ առաջացնել։ Ես կարծում եմ՝ այնուամենայնիվ, նաև դրա մասին է նախազգուշացրել։

Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե թիրախավորումը որտեղից է գալիս և շոշափվում են Հայաստանի ներքին քաղաքական տրամադրություններ, թե Ինչ-ինչ սցենարների դեպքում, ինչ տրամադրություններ կարող են ունենալ քաղաքական ազդեցիկ լիդերները, առաջին նախագահը, և ինչպես իրեն կարող է պահել նույն՝ բանակը, տվյալ դեպքում առայժմ Տեր-Պետրոսյանական շրջանակը։

Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում