Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում

Միքայելյանի խոսքերով, կան մարդիկ, ովքեր աշխատել են նախորդ համակարգում, սակայն այսօր լավ աշխատանք են կատարում

Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Աբովյանում կայացած ընտրությունների թեմայի մասին:

Միքայելյանի խոսքերով, կան մարդիկ, ովքեր աշխատել են նախորդ համակարգում, սակայն այսօր լավ աշխատանք են կատարում. «Մենք եկել ենք մարդ փոխե՞նք, թե՝ մարդկանց փոխենք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են աշխատել ինչ-որ ձևով»: