Ի՞նչ չի կարելի ուտել քաղցած փորին

Մանրամասներ

Հակառակ դեպքում ստամոքսի ցավի խնդիր կունենաք։

Մեծ քանակությամբ համեմունքներով կերակրատեսակներ

Երբ շատ քաղցած եք լինում, ուզում եք նետվել սուր համեմունքներով բուրավետ ճաշատեսակների վրա ու անհագորեն ուտել դրանք։ Բայց համեմունքների պատճառով ստամոքսում կարող են ուժեղանալ տհաճ զգացողությունները։

Այս մասին գրում է lifehacker.ru կայքը։

Կծու պղպեղով կամ թանձրուքով կերակուրն ավելի լավ է օգտագործել՝ որպես երկրորդ ճաշատեսակ, մինչ ստամոքսում որևէ բան կհայտնվի։

Ի՞նչ ուտել

Կաթնամթերքը գերազանց կարողանում է հանգցնել կծու սննդից առաջացած հրդեհը ստամոքսում ու մեղմորեն պատում է ստամոքսի պատերը։ Դրա համար էլ հնդկական խոհանոցի կերակրատեսակները հաճախ մատուցում են մածունի հիմքով թանձրուքների հետ։

Դրա համար էլ, եթե դուք քաղցած եք, ու ձեր առջև կծու սնունդ է դրված, նախ մի քանի կում կաթ խմեք կամ մի քանի գդալ մածուն կերեք։

Մրգեր, եթե ուտելու այլ բան չկա

Խնձորը կամ տանձն ինքնին չի սպանի քաղցը։ Այդպես են կարծում մասնագետները։ Մրգերի մեջ պարունակվող շաքարն արյան մեջ է ընկնում ավելի դանդաղ, քան կոնֆետի մեջ եղած շաքարը, շնորհիվ բջջանյութի, բայց դա չի փրկի ուտելու ցանկությունից։

Մրգերին պետք է ավելացնել սպիտակուցների բարձր պարունակությամբ մթերքներ։ Դրանք դանդաղ են յուրացվում և, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է քաղցի զգացման համար։ Հենց գրելինն է ուղեղին ազդանշան ուղարկում քաղցած լինելու վերաբերյալ։

Ի՞նչ ուտել

Մրգերը կերեք՝ ընկուզեղենով կամ հյուսած թել-պանրով։ Գերազանց համադրվում են մրգերն ու մածունով կաթնաշոռը։

Չիպսեր ու թխվածքաբլիթներ

Հինգ կրեկերների մեջ կարող են թաքնված լինել 100 կիլոկալորիաներ, որոնք ոչ մի կերպ, միևնույն է, չեն հագեցնելու քաղցը։ Սա ֆասթ-ֆուդի գլխավոր խնդիրն է։ Մատչելի, դյուրին ածխաջրածինների մեծ քանակի պատճառով ֆասթ-ֆուդը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, որը հետո արագ ընկնում է, և դուք կրկին ցանկանում եք ուտել։

Ի՞նչ ուտել

Արագ ու թեթև սնվելու համար ավելի լավ է ուտել հավով կամ հնդկահավով բուտերբրոդ։ 200-300 կիլոկալորիաները շատ ավելի արդյունավետ կհագեցնեն քաղցը։

Նարինջ, անանուխ, սուրճ, կետչուպ

Սրանք այն մթերքներն են, որոնք խթանում են ստամոքսում թթվի արտադրությունը։ Եթե դրանք քաղցած փորիդ ուտես, ապա հետևանքները կլինեն ցավի և այրոցի տեսքով։ Դատարկ ստամոքսի մեջ առանց այդ էլ շատ թթու կա, իսկ դրա հետևանքները չեզոքացնող սնունդ՝ քիչ։ Սուրճն ու կոֆեինը գրգռիչ ազդեցություն են գործում գաստրիտով հիվանդ անձանց վրա։

Ի՞նչ ուտել

Բանջարեղենի մեծ մասը թթվի բուռն արտազատում չեն հարուցում։ Բացի դրանից, նրանց մեջ բավականին շատ բջջանյութ կա, որն օգնում է գաստրիտների դեպքում։ Բանջարեղենը, ընդեղենը կամ կարտոֆիլի խյուսը քաղցը հագեցնելու գերազանց տարբերակ են։

Սուշի

Սպիտակ բրնձի ու սոյայի սոուսի համադրությունը վնասում է, երբ դուք դրանք ուտում եք քաղցած փորին։ Բրնձի մեջ քիչ բջջանյութ կա, իսկ աղի սոուսից հետո ուզում ես ջուր խմել։ Բայց մեր ուղեղը շփոթում է ծարավն ու քաղցը։ Փորձելով լցնել դատարկ ստամոքսը ու միաժամանակ հագեցնել ծարավը՝ դուք ավելի շատ կուտեք։ Իսկ դրա համար կվճարեք ծանրության զգացողությամբ։

Ի՞նչ ուտել

Նույն այդ ռոլերը, միայն թե՝ ոչ թե բրնձի մեջ փաթաթած, այլև՝ վարունգի կամ միայն վարունգի։ Իսկ սկսել պետք է սովորական աղցանից։

Ալկոհոլ

Ալկոհոլը, իհարկե, ոչ թե ուտում են, այլ խմում, բայց քաղցած փորին ավելի լավ է դա չանել։ Դուք արագ կհարբեք, իսկ հետո ավելի շատ կցանկանաք։ Քաղցած ու հարբած մարդը ռիսկի է դիմում ուտել ամեն ինչ՝ չիպսեր, կծու պիցցա և էլի այնպիսի բաներ, որոնցից ավելի լավ է ձեռնպահ մնալ։ Դա տեղի է ունենում լեպտին հորմոնի վրա ալկոհոլի ազդեցության հետևանքով, որն ուղեղին ազդանշան է տալիս հագեցածության մասին։ Ալկոհոլի երեք չափաբաժին, և դուք արդեն 30 տոկոսով պակաս զգայուն եք հորմոնի հանդեպ։

Ի՞նչ ուտել

Նախ՝ պետք է թեթև սնվել, ապա՝ մնացածը։ Սկսեք ոչ թե աղի ընկուզեղենից, այլ գրիլ արած բանջարեղենից կամ հավից պատրաստված կերակրատեսակներից, որոնք թե բավականին թեթև են, թե հագեցնող ու սննդարար։