Մկների վրա փորձարկումների ընթացքում պարզվել է, որ HPGD ֆերմենտի սինթեզի արտազատումը կարգավորիչ Т լիմֆոցիտներում ուժեղացնում է բորբոքային ռեակցիան։ Ճարպոտ մթերքների բարձր քանակությամբ կերակրացանկի պարագայում փորձարկվող կրծողների մոտ առաջանում էր հյուսվածքների անզգայականություն ինսւոլինի հանդեպ, ինչը նշանակում է դիաբետի առաջացում։
Նշվում է, որ դիաբետի եւ HPGD-ի միջեւ կապ հայտնաբերվել է նաեւ մարդու մոտ։ Այս ֆերմենտի պակասը կարգավորիչ Т լիմֆոցիտներում հայտնաբերվել է երկրորդ տեսակի դիաբետով հիվանդների մոտ։
Այսպիսով, գիտնականները չեն բացառում, որ HPGD-ի անբավարար քանակությունը օրգանիզմում կարող է որոշել դիաբետին հակվածությունը։ Այս առնչությամբ հետազոտության հեղինակները կարծիք են հայտնում, որ HPGD ակտիվության խթանումը իմունային բջիջներում կարող է ազդել զարգացող դիաբետի վրա։
0Comments