Ազատության զավակները

Մանրամասներ

Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է լուսանկարիչ Սքոթ Սթալբերգի ուշագրավ ֆոտոշարքը, որն արվել է Ֆրանսիայի հարավում`Կամարգի շրջանում, և ցույց է տալիս վայրի ձիերի անարգել վարգը:

Լուսանկարներում ազատության մեջ ծնված սպիտակ ձիերը սրընթաց անցնում են Սեն Մարի դե Լա Մեր քաղաքից ոչ հեռու գտնվող լճով, մինչդեռ հետին ֆոնին երևում են մայր մտնող արևի ոսկեզօծ շողերը:

Տասներկու ձիերի սմբակների տակից վեր են ցայտում ջրի հազարավոր կաթիլներ, որոնք հավելյալ գեղեցկություն են հաղորդում լուսանկարներին:

«Դա պարզապես կախարդական տեսարան էր»,-պատմել է լուսանկարիչը:

Աղբյուրը մանրամասնում է, որ լճերով և ճահիճներով հարուստ Կամարգի շրջանում ձիերն ապրում են կիսավայրի պայմաններում:

The herd of Camargue horses charge speed through the lake near the French town of Sainte Marie de La Mer, near Montpellier

The white horses stick together as they run through the lake and the sun sets behind them, reflecting itself on the water

Herds of Camargue white horses live in semi-wild conditions in the marshy areas of the region in the south of France

Photographer Scott Stulberg, who took the photos, said seeing the 'beautiful' animals gallop through the lake was 'magical'

The Camargue horse, officially recognised as a breed in 1978, is said to have lived in the region for thousands of years