Բաղադրիչներ
1. Հավի ազդրեր – 800 գ
2. Կեֆիր – 500 մլ
3. Աղ – 1 թ/գ
4. Չոր սխտոր – 0.5 թ/գ
5. Պղպեղ – 0.5 թ/գ
6. Դարչին – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Հավի ազդրերը լավ լվանալ և դնել թասի մեջ:
2. Կեֆիրին ավելացնել բոլոր համեմունքները:
3. Ազդրերի վրա լցնել կեֆիրային մարինադը և թողնել նվազագույնը 30 րոպե, առավելագույնը՝ մի քանի օր:
4. Պատրաստելուց առաջ ազդրերին աղ ցանել: Շարել պերգամենտով պատված տապակին:
5. Պատրաստել 45 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
0Comments