Ուրիխանյանը՝ կենդանասեր

Նախագծի ընդունման իմաստը թափառող շների ոչնչացման դաժան մեթոդների արգելումն է

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտադիր է զբաղվել կենդանիների պաշտպանությամբ: Նա խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Կենդանական աշխարհի մասին օրենքում եւ արգելել կենդանիների ոչնչացումը դաժան մեթոդներով, այդ թվում՝ զենքի կիրառմամբ:

Նախագծի ընդունման իմաստը թափառող շների ոչնչացման դաժան մեթոդների արգելումն է: Բայց եթե Ուրիխանյանն իսկապես այդքան կենդանասեր է, պետք է օրենքով պաշտպանի այլ չորքոտանիների իրավունքները եւս, որ, օրինակ, էշերը չհայտնվեն առյուծների վանդակում, կամ նման վտանգ չսպառնա ԱԺ պատգամավորներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում