Մարկ Քարնին կիրակի ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և կլինի երկրի հաջորդ վարչապետը։ Սրանք, news.am-ի փոխանցմամբ, ներկուսակցական ընտրությունների արդյունքներն են, որոնցում նա ստացել է այս քաղաքական ուժի անդամների ձայների 85,9%-ը։
Կուսակցության համագումարում հայտարարված տվյալների համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլենդը ստացել է ձայների 8%-ը, իսկ Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) Կանադայի կառավարության ղեկավար Կարինա Գուլդը և լիբերալ պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը՝ մոտ 3%։ Համագումարը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։
Քարնին վարչապետի պաշտոնը կզբաղեցնի միայն այն բանից հետո, երբ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարականի պաշտոնական նամակ կներկայացնի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին: Սպասվում է, որ դա տեղի կունենա մոտ օրերս։ Սրանից հետո Սայմոնը Քարնիին առաջարկելու է կառավարություն կազմել և երդում տալ։
Ո՞վ է Մարկ Քարնին
Քարնին կանադացի է և ականավոր տնտեսագետ: Նա Կանադայի Բանկի կառավարիչն էր 2008-ից 2013 թվականներին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո առաջին տարիներին:
Այնուհետև նա գլխավորել է Անգլիայի Բանկը 2013-2020 թվականներին, և նրա պաշտոնավարում համընկել է Brexit-ի բուռն տարիները:
«Ես ներգրավված եմ եղել բազմաթիվ ճգնաժամերի լուծման և երկու տնտեսությունների փրկության մեջ: Ես գիտեմ, թե ինչպես է աշխատում բիզնեսը, և ես գիտեմ, թե ինչպես դա աշխատի ձեզ համար», - ասել է Քարնին, երբ հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին իր հայրենի Էդմոնթոնում:
Քարնին վերջին ամիսներին ծառայում էր որպես Թրյուդոյի տնտեսական հարցերով խորհրդական, սակայն արդյունքում սկսել է քննադատել նախկին վարչապետի գործողություններն այդ ոլորտում:
«Ես Կանադայում միակ Լիբերալ կուսակցության անդամը չեմ, ով կարծում է, որ վարչապետը և նրա թիմը չափազանց հաճախ են շեղվել տնտեսությունից», - ասել է Քարնին:
0Comments