Կանադան կարող է մաքսատուրքեր սահմանել 105 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նման որոշում կայացնի կանադական ապրանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
«Երբ Դոնալդ Թրամփը գա մեզ մոտ, նա չի ասի՝ «Դե, եկեք չանհանգստանանք Օնտարիոյի համար, նրանք լավ մարդիկ են, կամ Ալբերտի մասին»: Ընդհակառակը ամբողջ թափով կանադացիների դեմ է գործում: Եվ սա այն է, ինչ մենք պետք է հասկանանք։ Մենք պետք է համախմբվենք», - ասել է Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը:
0Comments