Կանադան երբեք, ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մի մասը․ Մարկ Քարնի

Մանրամասներ
Մարկ Քարնի

Կանադայի իշխանական Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մարկ Քարնին։ Նա կփոխարինի երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը այս տարվա հունվարին հայտարարեց պաշտոնից հեռանալու մտադրության մասին։

Քարնին կուսակցության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր, որը չէր հանդիսանում Թրյուդոյի կառավարության անդամ։ Քվեարկության արդյունքներով նա ստացել է 85,9%։ Նա 59 տարեկան է, Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտ է, տնտեսագիտության դոկտորի կոչում ունի։

Նա նախկինում ղեկավարել է կենտրոնական բանկն ու համակարգել ֆինանսական ճգնաժամերի հաղթահարման միջոցառումները Հյուսիսային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում։

«Ես գիտեմ, որ այս մռայլ օրերը մեզ բերել է մի երկիր, որին մենք այլևս չենք կարող վստահել»,-ասել է Քարնին՝ ելույթ ունենալով կուսակցական համագումարում ՝ խոսելով ԱՄՆ սակագների մասին:

Նա նաև խոստացել է, որ Կանադան, միավորվելով, «կապաքինվի ցնցումից»։ «Ես ձեզ խոստանում եմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը», - հայտարարել է կառավարության ապագա ղեկավարը: Ավելի վաղ նա ամերիկյան մաքսատուրքերը համարել էր երկրի գլխավոր սպառնալիքը։

«Կանադան երբեք, ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մի մասը»,-ասել է Քարնին իր աջակիցների առջև ունեցած ելույթում: