Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 8-ին` տեղական ժամանակով ժամը 10:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.91⁰ և արևելյան երկայնության 44.26⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ »,–ասվում է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք՝ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին, Հայաստանում երկրաշարժ էր գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս–արևելք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։
0Comments