«Երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել, քամակդ պետք է երեք մետրանոց լինի, էդ էլ չունես։
Մեր երկրի համար հետևանքներն անկասկած շատ ծանր են լինելու»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության գործընթացին․ «Այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է․ առաջնորդության ճգնաժամ, իմաստային ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ։ ԵՄ-ն չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու լուրջ բարեփոխումներ անել։ Եվ առաջին հերթին սառեցնելու է Եվրոմիությանը միանալու բոլոր գործընթացները։
Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես։ Դու գնում ես մի տեղ, որը բավականին պրոբլեմատիկ է իրենով և դրանով փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ այսօր դու կաս»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ԵՄ մտնելու հեռանկար գրեթե չկա, բայց գործընթաց են սկսել, որովհետև ԵՄ-ի ընկալումը մարդկանց մոտ դրական է, նույնիսկ «եվրոռեմոնտ» արտահայտություն կա, որը նշանակում է լավ վերանորոգում։
«Մարդկանց խաբելու հերթական քայլն է, ենթադրում եմ` ընտրությունների համար է արվում»,- ասաց Քոչարյանը։
0Comments