Մոսկվայում մահացել է պրոդյուսեր, դերասան և կասկադյոր Արսեն Պետրոսյանը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նա 45 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։
Արտիստը կյանքից հեռացել է փետրվարի 1-ին։ Նա Մոսկվայում նոր նախագծի` «Վախը» սերիալի նկարահանումներին է եղել, որոնք մեկնարկել են 2024 թվականից։ Դերասանը չի հասցրել ավարտել իր մասնակցությունն այդ նախագծում։
Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 25-ին Կրասնոդարի երկրամասի Նեֆտեգորսկ ավանում։ Դերասանական կարիերան սկսել է 10 տարեկանում ու հասցրել է նկարահանվել «Դատապարտվածը», «Խոստում», «Սարմատ» և «Վրիժառուն. սարսափելի անտառ» ֆիլմերում։
0Comments