Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման եթերաժամանակի փոփոխությունը հավասարազոր է պետական ինքնության փոփոխության. Հակոբ Վադալյան

Մանրամասներ
գարեգին բ

Հանրային հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման «ինստիտուտը» համարում եմ կարեւոր, ու այստեղ ամեն ինչ վեր է ցանկացած անձից: Հակված չեմ դրամատիզացնել իրավիճակը, բայց հարցը համարում եմ կարեւոր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Հանգամանքը, երբ Ամենայն Հայոց Կաթողիոսի ուղերձը հեռարձակվում է երկրի առաջին ալիքով եւ ըստ էության երկրի առաջին դեմքի ուղերձի շեմին, արտացոլում է հայկական պետականության դավանաքաղաքական ինքնությունը:

Այսինքն, ժամի հանգամանքը, եթերային ցանցում տարեկան մեկ անգամ դրա առաջնայնության հանգամանքը լոկ «դասավորություն» չէ, դա՝ ինքնություն է: Հետեւաբար, եթերաժամանակի փոփոխությունը, իմ գնահատմամբ՝ հավասարազոր է պետական ինքնության փոփոխության:

Ես հարցը դիտարկում եմ այդ հարթության վրա, անձերի կամ անգամ ինստիտուտների հարաբերությունից վեր:

Իսկ դավանաքաղաքական ինքնության հաստատուն հետագիծը՝ հատկապես աշխարհաքաղաքական ճամփաբաժանային պատմական շրջափուլերում, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվելու, պետական սուբյեկտության հիմնարար բաղադրիչ է: Ավելին, որոշների դեպքում նույնիսկ՝ փնտրված բաղադրիչ:

Մենք չունենք այն փնտրելու կարիք, բայց կարծես թե լուրջ կարիք կա այն պահելու եւ պահպանելու առումով»,- գրել է նա: