Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նոյեմբերի 10-ին Հայաստանի համար աղոթքի օր կանցկացնի

Մանրամասներ
եկեղեցի

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նոյեմբերի 10-ին Ժնևի Սեն Պիեռ տաճարում Հայաստանի համար աղոթքի օր կանցկացնի, հայտնում է oikoumene.org կայքը:

«ԵՀԽ-ն հրավիրում է բարի կամքի տեր բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում COP29 գագաթնաժողովի մեկնարկից 1 օր առաջ, միանալ Հայաստանի համար աղոթքին՝ հանուն խաղաղության, փախստականներին աջակցության և գերիների ազատ արձակման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միջոցառումը կկազմակերպվի հայ համայնքի հետ համագործակցությամբ: