Իրանում երգչուհուն մահապատիժ է սպառնում առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում
իրան երգչուհի

Իրանում ձերբակալել են երգչուհի Փարաստու Ահմադիին առցանց–համերգի ժամանակ առանց հիջաբի ելույթ ունենալու համար, նրա հետ ձերբակալվել են ևս չորս երաժիշտներ, հայտնում է ABC News-ը։ Այժմ աղջկան մահապատիժ է սպառնում։

Առցանց–համերգը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Ահմադիի ելույթն արագորեն պոպուլյարություն է ձեռք բերել YouTube-ում և դարձել ամենաքննարկվող թեմաներից մեկն Իրանում, քանի որ տեղական օրենքներն արգելում են կանանց առանց հիջաբի երգել կամ  ներկայանալ հանրությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կատարողին ձերբակալել են, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել «իրավական և մշակութային չափանիշներին չհամապատասխանելու համար»։