Շանտաժը եւ Ռուսաստանին խանգարելու փորձերը երբեք ոչինչ չեն տա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստանի» համագումարում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Շաբաթ օրը «Ռոսիա» Ազգային կենտրոնում տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության XXII համագումարը։ Կընդունվեն կուսակցության ժողովրդական ծրագրի եւ կանոնադրության փոփոխությունները, ինչպես նաեւ կիրականացվի կուսակցության բարձրագույն եւ գլխավոր խորհուրդների փոխատեղում, գրել է լրատվամիջոցը։
«Ռուսաստանը զարգանում է, տնտեսությունն աճում է։ Եվ սա՝ համաշխարհային պատմության մեջ աննախադեպ՝ բառիս բուն իմաստով, պատժամիջոցների, կոպիտ միջամտության եւ որոշ պետությունների կառավարող էլիտաների ճնշման ֆոնին։ Բայց ոչ մի շանտաժ, դրսից մեզ խանգարելու փորձ երբեք եւ ոչինչ չեն տա»,- ասել է Պուտինը։
0Comments