Անհայտ անձը հրկիզել է Մուրմանսկի զինկոմիսարիատներից մեկը

Մանրամասներ

Մուրմանսկում անհայտ անձը հրկիզել է զինկոմիսարիատի շենքը։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ի վաղ առավոտյան՝ Կապիտան Օրլիկովայի փողոցում։ Շուտով տեղի բնակիչներից մեկը այրվածի հոտ է զգացել եւ զանգահարել է «112»։

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները մարել են կրակը։ Հրդեհի հետեւանքով շենքում այրվել է պատուհանի շրջանակը։

Նախնական տվյալներով՝ չարագործը վառելիքով շիշ է նետել զինկոմիսարիատի պատուհանից ներս։ Այժմ իրավապահները պարզում են հրկիզողի ինքնությունը։