Սիրիայում զինյալները պատրաստվում են տապալել Ասադին. Թրամփ

Մանրամասներ
ամն

Սիրիայում զինյալները մտադիր են տապալել պետության ղեկավար Բաշար ալ Ասադին, հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին փոխանցում է Риа Новости-ն:

«Ընդդիմադիր զինյալները Սիրիայում աննախադեպ քայլով ամբողջությամբ գրավել են բազմաթիվ քաղաքներ՝ մանրակրկիտ համակարգված հարձակման արդյունքում և այժմ գտնվում են Դամասկոսի արվարձաններում: Ըստ երևույթին, պատրաստվում են շատ մեծ քայլի՝ Ասադին հեռացնելու համար», – գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում:

Թրամփը նշել է, որ այժմ Սիրիայում «խառնաշփոթ» է և կոչ է արել ամերիկյան ներկայիս իշխանություններին զերծ մնալ իրավիճակին միջամտելուց։

«ԱՄՆ-ն այս ամենի հետ կապ չպետք է ունենա: Սա մեր կռիվը չէ, թող անցնի, մի խառնվեք»,- հավելեց նա։

Ռուսաստանը, Ուկրաինայում մեծ կորուստների պատճառով, չի կարող կանգնեցնել դա։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը։

«Ռուսաստանը երբեք ոչինչ չի շահել Սիրիայում իր ներկայությունից. Սիրիան մեր դաշնակիցը չէ. ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք է միջամտի այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Սա մեր պատերազմը չէ. Թող իրադարձությունները զարգանան: Մի խառնվեք»,- ասել է նա։