Նոյեմբերի 15-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։
Շնորհավորելով անձնակազմին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կարգապահության, օրինականության ապահովման և ներքին վերահսկողության գործում ստորաբաժանման աշխատանքը։
ՆԳ նախարարն անդրադարձել է նաև առկա թերություններին ու բացթողումներին, ընդգծել կառույցի առջև դրված խնդիրներն ու առաջիկա անելիքները։
Քննարկվել են կադրային քաղաքականության, ծառայողների ատեստացիայի և այլ հարցեր։
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում ստորաբաժանման կատարած աշխատանքը։
Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
0Comments