Դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկել

Մանրամասներ
կոլաժ

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացել էր «Մարտի 1»-ի գործով հերթական նիստը: Այսօր Ռոբերտ Քոչարյանը,  Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը չէին ներկայացել հակակոռուպցիոն քրեական դատարան:

Նիստերի քարտուղարն ասել է, որ Օհանյանն ու Խաչատուրովը պատշաճ ծանուցվել են, իսկ Քոչարյանի ծանուցումը վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով:

Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը առարկել է դատարանի գործողությունների դեմ «մեղադրյալ» եզրույթն օգտագործելու համար: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդել է նրանց հարկադրաբար դատարան ներկայացնել: