Ադրբեջանը փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը. Տիգրան Աբրահամյան

Մանրամասներ
տիգրան աբրահամյան

 

«Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը` դրանց տեղակայելու ՀՀ այն հատվածներում, որոնք իր համար ռազմավարական նշանակություն ունեն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այդ շրջանները գաղտնիք չեն և ադրբեջանցիները պարբերաբար հիշեցումներ են անում` Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր:

Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից, իսկ Սյունիքը` Նախիջևանի ու Թուրքիայի միջև կապի, իսկ հետագայում դրա նկատմամբ ամբողջական վերահսկողության տեսանկյունից:

Սահմանազատման թեման որպես այդպիսին բարդ խնդիր է և դրա էլեմենտները հիմնական մասով մատչելի չեն հանրային ընկալման տեսանկյունից ու այդ հանգամանքը փաշինյանական իշխանությունը լավագույնս օգտագործում է` երկրին սպասվող սպառնալիքները քողարկելու կամ դրա բնույթն ակնհայտ խեղաթյուրելու տեսանկյունից»,–գրել է նա: