«Հեզբոլլահի» կործանիչները մի շարք հրթիռներ են արձակել Թել Ավիվի հարավում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի ռազմակայանի ուղղությամբ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Հեզբոլլահի» մամուլի ծառայությունը հայտարարել էր Ակրե քաղաքի հյուսիսում գտնվող Շարագա բազայի և Նևե Զիվ շրջանում իսրայելական բանակի հրետանային դիրքերի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։
0Comments