Կինը խոստովանել է, որ ինքն է սպանել ամուսնուն Խաչփարում

Մանրամասներ
կալանավոր

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ Խաչփար գյուղում քաղաքացու սպանության գործով ձերբակալվել է սպանվածի կինը։

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին, Մասիսի շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:

Խաչփար գյուղի 11-րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն