ԿԱՐԵՎՈՐ․ ՍԴ-ն վճռել է, որ Անկախության մասին Հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները չունեն իրավական ուժ

Մանրամասներ
սդ

ՀՀ ՍԴ–ն վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին Հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ 

«Դրանով փաստորեն իրավական ուժը կորցրած է համարվում Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման...» դրույթը»,–ArmeniaSputnik–ին ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։